Բազմաթիվ տարիների ընթացքում ձեռք բերելով մեծ համբավ որպես թարգմանչական գրասենյակ՝ ՍանՖլեյր շարունակում է մնալ մտավոր հաստատուն գործընկեր իր հաճախորդների համար։
Մենք ըստ պահանջի ապահովում ենք փաստաթղթային ծառայություններ բիզնեսի բոլոր ոլորտներում։
Մենք մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել բարձրակարգ լուծումներ՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրները հայտնաբերելով և դրանք հարթելով արագ և ճշգրիտ կերպով։
Կոոպերատիվի ինքնությունը
Կոոպերատիվի անունը | SunFlare Co., Ltd. |
---|---|
Հիմնվել է | 1971թ.- ի օգոստոսի 1-ին |
Հասցե | Տոկիոյի կենտրոնական նստատեղի Շինյուկու Հիրոզ բիլդինգ, 4-7 Յոցույա, Շինյուկու-կու Տոկիո 160-0004, Ճապոնիա |
Ներկայացուցիչ տնորեն | Հիրոյուկի Սասայ |
Աշխատանքային ոլորտները |
Փաստաթղթային ծառայություններ
Խորհրդատվություն
Ուսում և դասընթացներ
|
Սերտիֆիկացիա | ԻՍՕ ստանդարտի 27001, ԻՍՕ ստանդարտի 9001, ԻՍՕ ստանդարտի 17100 և Փրայվեսի Մարք (ՅԻՓԴԵՔ)
Բուժսարքավորումների լիցենզիայի ունենալու Տիպ 2 թույլտվություն |
ԻՍՕ ստանդարտի 27001 և ԻՍՕ ստանդարտի 9001 սերտիֆիկացում
Մեր հաճախորդները տարբեր թղթաբանական պահանջներ են ներկայացնում: Գաղտնի տեղեկատվություններ ուղարկելու և ստանալու համար մենք մեր հաճախորդներին ապահովում ենք հաստատուն և անվտանգ կապով: Որպեսզի մեր ծառայությունը լինի բարձրակարգ մենք օգտագործում ենք միջազգային տարբեր մենեջմենթ ծրագրեր։
Մենք ունենք նաև արբյունաբերական բիզնես և այլ ասպարեզներում հարուստ աշխատանքային փորձ:
Մեր հաճախորդների խնդիրները լավագուն ճանապարհով լուծելու և հաստատուն գործընկեր մնալու համար արդյունաբերական և մյուս բնագավառների մեր մասնագետները և աշխատակազմերը աշխատում են միասին։
70-ից ավելի լեզուների իմացություն
Ինքնուրույն կերպով գործունեությունը միջազգային մասշտաբներով զարգացնելու համար կազմակերպությունը հարկավոր է իմանա բոլոր նշանակետ երկրների լեզուն և մշակույթը։ Դա պարզապես կլինի բիզնեսի մեջ ոչ ճիշտ մոտեցում։ Սակայն ՍանՖլեյր կազմակերպությունում գործում են ավելի քան 70 լեզուների գիտակներ, ովքեր ճանաչում են տվյալ երկրների մշակույթը։ ՆրաՆք կարող են կարիքի դեպքում առաջարկել բանիմաց և արագ օգնություն մեր հաճախորդներին, ինչը թույլ կտա նրանց հաջողության հասնել միջազգային բիզնեսում։ Մեր մասնագետներն ունեն բազմակողմանի լայն գիտելիքներ, ինչպես նաև լեզուների իմացություն, ինչը որ մեզ թույլ է տալիս արագ և որակյալ բարձր ծառայություն մատուցել պետական փաստաթղթերի, հոդվածների և օրենքների հետ կապված ոլորտներում։